Կոալիցիոն բանակցությունները շարունակվում են, հայերը լուրջ սպասելիքներ նոր կառավարությունից չունեն

0
482
09.04.19թ. Պետախ Տիկվայի ընտրատեղամասերից մեկը, ապրիլ 2019
09.04.19թ. Պետախ Տիկվայի ընտրատեղամասերից մեկը, ապրիլ 2019

Ապրիլի 9 – ին Իսրայելում տեղի ունեցած  արտահերթ 21-րդ գումարման խորհրդարանական ընտրությունների պաշտոնական արդյունքների հայտարարությունից հետո, Իսրայելի նախագահ Ռուվեն Ռիվլինի ապրիլի 17  հանձնարարեց իր կուսակից «Լիքուդ» կուսակցության ղեկավար ու վարչապետ Բենիամին Նեթանյահուին կրկին նոր կոալիցիոն կառավարություն ձևավորել: Փաստորեն Բիբին հաղթեց  Բենիին ու նախագահը կոալիցիոն մեծամասնությանը տվեց նախընտրությունն նոր կառավարություն ձևավորելու հանար: Ըստ օրենքի  42 օր ունի վարչապետը նոր  կառավարություն կազմելու համար: 120 պատգամավորական մանդատից «Լիքուդը» ստացել էր 35 մանդատ նույնքան պատգամավորական տեղ ստացել էր ընդդիմադիր «Կախոլ Լավան» կուսակցություն, սակայն ձախ ու կենտրոնամետ ուժերը միասին 55 մանդատ ունեին օրենքով պահանջվող 61- ի փոխարեն՝ կառավարություն ձևավորելու համար, փոխարենը 65 մանդատ հավաքեց Նեթանյահուն, որի պատճառով էլ նախագահը նրան հանձնարարեց նոր կառավարություն ձևավորել:  Հակառակ ճամբարների միավորման շնորհիվ ազգային համերաշխության կառավարություն ձևավորելն ի սկզբանե անհնարին էր ու նույնիսկ չէր քննարկվում:

Սակայն նոր կառավարություն ձևավորելն այդքան էլ դյուրին գործ չէ: Յուրաքանյուր կուսակցություն փորձում է հնարավորինս շատ նախարարական պորտֆելներ կորզել վարչապետից  ու չնայած որ նույն ճամբարում են հայտնվել օրտոդոքս հրեաների շահերը պաշտպանող «Շաս», «Յադուտ հատոռա», «Աջ ուժերի դաշինք» կուսակցություններն ու ռուսալեզու հրեաների «Իսրայել Բեյտեյնու» թարգմանաբար «Մեր տունը Իսրայելն է» կուսակցություն՝ իր նախագահ Ավիգդոր Լիբերմանի գլխավորությամբ, սակայն այն հակադրվելու է  օրթոդոկսներին: Առանց այս կուսակցության հնարավոր չի լինի կառավարություն կազմել ու Լիբերմանը չնայած որ 5 մանդատ ունի, առաջ է տանում օրթոդոքսներին պարտադիր բանակ զորակոչելու, քաղաքացիական ամուսնություններն երկրում օրենքով թույլատրելու և մի շարք այլ կարևոր օրինագծեր, որոնց կտրականապես դեմ են նույն կոալիցիայի մաս կազմող օրթոդոքսների կուսակցությունները:

Լիբերմանն էլ հայտարարել էր, որ եթե իր կուսակցության պահանջները չընդգրկվեն,  ապա չի վախենում նոր ընտրություններից:

Ինչ տվեցին այս ընտրությունները հայերին ու արդարացան  արդյոք հայերի սպասումները: Երուսաղեմի Հոմէնդմենի նախկին ատենապետ, դաշնակցական Սերոբ Սահակյանի կարծիքով  Երուսաղեմահայերի ընդհամենը 25% ընտրելու իրավունք ունեին ու իրենք մասնավոր ակնկալիքներ չունեին:

– Վերջին հաշվով «Մերեցը» որքան ձայն պետք է հավաքեր կամ բանվորական կուսակցությունն որքա՞ն ձայն պետք է բերեր, որ որևէ փոփոխություններ լինեին, – հարցին հարցով է պատասխանում Սերոբ Սահակյանը:

Ամեն ինչ հստակ էր, որ աջակողմյանները պետք է ձայներն առնեին ու երթային ու այդպես էլ եղավ:

Ինչ վերաբերում է ընդդիմության պնդումներին թե տնտեսական նաև ճգնաժամի է հասցրել ու սոցիալական լարվածության է հանգեցրել Նեթանյահուն իր կառավարման տարիներին երկիրն, ասաց թե՝

– Նեթանյահուից եկող տագնապն իրականում կարծում եմ, որ սոցիալ-տնտեսական ճգնաժամը չէ: Իրականում նա այդ ոլորտում զգալի հաջողություններ ուներ: Իսրայելի ճգնաժամն ավելի քաղաքականն է, ավելի քան դեմոգրագրաֆիկն է ու խաղաղության գործընթացն է, որը տեղմն արդեն «ավազախրված» է բառին բացարձակ իմաստով ու չեմ կարծում որ Իսրայելն այժմ տնտեսական խնդիրներ ունի, ընդհակառակը շատ երկրներ կնախանձեին նրա օրինակին , – համոզված է պարոն Սահակյանը:

Իսրայելի ու Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ, կոմպոզիտոր Նուբար Ասլանյանն էլ նախ Լիբերմանի ու Բիբիի  ներկայացուցիչների հանդիպման մասին խոսեց:

– Ես Լիբերմանին չեմ հավատում: Այն ինչ որ նա անում է այժմ, ուղղակի ավելացնում է իր գինը, թանկացնում է իրեն: Միևնույն է պետք է գնա Բիբիի հետ ու չմոռանանք, որ տարիներ առաջ նա աշխատում էր Բիբիի գրասենյակում և նրանք շատ լավ են իրար հետ: Ամբողջ հարցը դրանումն է թե ու՞մ ի՞նչ կհասնի և բոլորը վաճառվում են և թե ում ինչ նախարարական աթոռ կհասնի, – ասաց հայ կոմպոզիտորը:

Իր ընտանիքը մասնակցել էր ընտրություններին ու իր խղճին դեմ չգնալու համար ողջ ընտանիքով իրենց ձայնը «Մերեցին» էին տվել՝ քաջ գիտակցելով, որ այս կուսակցությունը քիչ ձայներ կհավաքեր:

Սպասելիքներ, որ հայերի վիճակը կփոխվի չուներ, իսկ Ցեղասպանության ճանաչման հարցն էլ կմնա անլուծելի:

– Մենք ամեն անգամ այս թեմայի մասին խոսում ենք ու ոչ մի առաջընթաց Իսրայելի Քնեսետում չի կարող լինել, քանզի հակացուցված է նրանց Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցով զբաղվել: Եթե զբաղվեն, տակից շատ-շատ բաներ դուրս կգան, ոչ մի հույս չունենաք, – եզրափակեց պարոն Ասլանյանը:

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Please enter your comment!
Please enter your name here