Իսրայելի արտաքին միջավայրի պաշտպանության նախարարությունը սառեցրել է Համբարձման լեռը՝ Ազգային այգի հռչակելու ծրագիրը:

0
180
Երուսաղեմի հայկական թաղամասը
Երուսաղեմի հայկական թաղամասը
Իսրայելի կառավարությունն Երուսաղեմի քաղաքապետարանի հետ միասին անընդհատ փորձում է կանաչ գոտիներ հայտարարել քրիստոնեական հողերը:
Երուսաղեմի քրիստոնյա պատրիարքների նամակի ու քրիստոնյաների բողոքի պատճառով Իսրայելի կառավարությունը սառեցրել է Համբարձման լեռը Ազգային այգի հռչակելու ծրագիրը:
Ժամանակ առ ժամանակ Իսրայելի կառավարությունը նման փորձեր անում է: Մեր պատրիարքարանին պատկանող Փիլիպոսի աղբյուրի հետ կապված խնդիրներ կան նաև այսօր: Պատրիարքների նամակն ուղղված Իսրայելի կառավարությանը՝ մասնավորաբար Իսրայելի Միջավայրի պաշտպանության նախարարին, օրինակները՝ Երուսաղեմի բոլոր հյուպատոսներին, իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել է Հայոց պատրիարքարանի դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյանը:

Եկեղեցիները «խիստ անհանգստություն և միանշանակ առարկություն» են հայտնել  այդ ծրագրին՝ ասելով, որ այն կխաթարի իրերի վաղեմի վիճակը և նպատակ ունի «առգրավել և ազգայնացնել քրիստոնեության համար ամենասուրբ վայրերից մեկը և փոխել դրա բնույթը» , – գրված է հոդվածում:

Եկեղեցիների բողոքից անմիջապես հետո Բնության և զբոսայգիների վարչությունըհայտնել է, որ սառեցնում է ծրագիրը, որը պետք է հաստատվեր մարտի 2-ին Երուսաղեմի պլանավորման կոմիտեի կողմից:

Աղբյուրը՝  TIMES OF ISRAEL

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Please enter your comment!
Please enter your name here