Դրանք բերվել են Իրանից և Սիրիայից. կանխվել է երբևէ գրանցված հրազենի ամենամեծ մաքսանենգությունն Իսրայելում – մեր թարգմանությունը

1
375
Լուսանկարում՝ Իսրայելի հատուկ ստորաբաժանումները առգրավված զենքի հետ (բանակի մամլո ծառայություն)

Հեղինակ՝ Արնոլդ Նետաև

Հարավային շրջանի ոստիկանությունը Իսրայելի 80-րդ դիվիզիայի հետ համագործակցությամբ կանխել էր Հորդանանի սահմանից հրազենի հսկայական խմբաքանակի մաքսանենգության դեպք, որը ներառում էր 137 միավոր հրազեն, 250 պարկուճ և բազմաթիվ զենքերի մասեր՝ մոտ 6 միլիոն շեկել ընդհանուր արժեքով։


Հարավային շրջանի ոստիկանությունը 80-րդ դիվիզիայի Իսրայելի պաշտպանության ուժերի հետ համագործակցությամբ կանխել էր Հորդանանի սահմանից զենքի հսկայական խմբաքանակի մաքսանենգություն դեպք, այդ թվում՝ 137 միավոր հրազեն, 250 պարկուճ և շատ զենքերի մասեր՝ մոտ 6 միլիոն շեկել ընդհանուր արժեքով։ Գործողության շրջանակում ձերբակալվել էին մաքսանենգների 4 հոգանոց խումբ՝ Երուհամ համայնքից։
– Սա Հորդանանի սահմանին մաքսանենգության ամենամեծ դեպքն է, ասել էր հարավային շրջանի հրամանատար, տեսուչ Ամիր Քոհենը.
– Մենք գործում ենք բոլոր ճակատներում և ասպարեզներում՝ ոչ մի պահ կանգ չառնելով թե՛ պատերազմի ժամանակ և թե՛ Իսրայելի պաշտպանության բանակի կողմից իրականացվող մաքսանենգության դեմ պայքարում: Սա մեր պայքարի անբաժան մասն է կազմում»:
Հարավային շրջանի սահմաններում յուրաքանչյուր 100 միջադեպի համար հարավային շրջանի հրամանատար, տեսուչ Ամիր Քոհենը հրամայել է շարունակել նպատակային օպերատիվ գործողություններ իրականացնել և վճռականորեն պայքարել  հանցագործություն և ապօրինի զենք-զինամթերք պահելու երևույթների դեմ: Գործողություններն իրականացվում են բոլոր հետախուզական և տեխնոլոգիական միջոցների կիրառմամբ, այդ թվում՝ հարավային շրջանի հատուկ ստորաբաժանումների միջոցով՝ համագործակցելով Իսրայելի պաշտպանության բանակի և անվտանգության այլ ուժերի հետ՝ կանխելու համար անօրինական զենքի ներմուծումն Իսրայել պետության տարածք՝ հարավային հատվածում շարունակվող պատերազմի պայմաններում՝ պետության անվտանգությունը պահպանելու հետ կապված:

Լուսանկարում՝ առգրավված մաքսանենգ զենքերն ու ադրբեջանական
ատրճանակները (բանակի մամլո ծառայություն)
Լուսանկարում՝ առգրավված մաքսանենգ զենքերն ու ադրբեջանական
ատրճանակները (բանակի մամլո ծառայություն)

Պաշտպանության ստորաբաժանման հրամանատար, Նեգևի տարածաշրջանի հետախուզական ստորաբաժանման հրամանատար Ռոնեն Կալֆոնը բացատրել էր.
«Մենք այս հանցագործ խումբը հայտնաբերել էինք մեր հետախուզության շնորհիվ, որը զբաղվում էր հսկայական ծավալների հասնող մաքսանենգությամբ: Զենքի մաքսանենգությունը սովորաբար տատանվում է 10-ից 30 հայտնաբերված զենքերի միավորների միջև, բայց այս հանցավոր խումբը մաքսանենգությամբ էր զբաղվել մեծ ծավալներով: Մենք սկսեցինք հետևել նրանց՝ համագործակցելով բանակային ուժերի և 80-րդ դիվիզիայի հետախուզության հետ: Անցյալ շաբաթ, հինգշաբթի օրը մենք տեղեկացել էինք, որ հանցավոր այս խումբը գիշերը ուղևորվելու է  Զուֆար բնակավայր, և մեր բանակի զինվորականների հետ միասին  այս մաքսանենգ խմբին նույնականացնելուց հետո, «Մագավ» հարավային շրջանի սահամանապահ ուժերի և գաղտնի ստորաբաժանման հետ միասին մաքսանենգներին հանցագործություն իրականացնելու պահին ձերբակալեցինք: Այս հանցախումբը փախչելու փորձ էր կատարել, բայց քիչ անց ձերբակալվել էր։  Հարավային շրջանում ձերբակալել էին նաև մաքսանենգության ցանցի պարագլուխը, ով հեռվից կառավարել էր մաքսանենգությունը»։
Ոստիկանությունը պարզաբանել էր, որ առգրավված հրազենի տեսակները նույնն են, ինչ այսօր առավոտյան Երուսաղեմում ահաբեկչական հարձակում իրականացրած ահաբեկիչների զենքերն (30.11.2023թ.) և երեկ Ջենինում առգրավվածները նույնպես։ Առգրավված մի շարք զենքեր արտադրվել են Ադրբեջանում և, ըստ երևույթին, տեղափոխվել էին Իրանի և Սիրիայի տարածքով դեպի Իսրայելի սահմաններ: Գործողության ավարտին «Մագեն» ստորաբաժանման մարտիկները զենքերի առգրավումը նվիրել էին իրենց ստորաբաժանման սպա, հանգուցյալ մայոր Ալիկ Պոզնյակովին, ով զոհվել էր հանցավոր խմբի հետ տեղի ունեցած մարտի ժամանակ և եղել էր մաքսանենգության խափանմանը նախորդած օպերատիվ նախապատրաստական աշխատանքների ակտիվ մասնակիցը։
Վերջին մի քանի ամիսների ընթացքում Նեգևի շրջանի պաշտպանության ստորաբաժանումը Հարավային շրջանի հետախուզական ստորաբաժանումների հետ համատեղ, որը կոչվում է «Արաբիայի մարգարիտ», թաքնված հետաքննություն էր անցկացրել՝ Հորդանանից Իսրայել ապօրինի զենք տեղափոխող ցանցի առնչությամբ, որի անդամները կասկածվում էին զենքի և զինամթերքի մաքսանենգության մեջ:
Ստորաբաժանման մարտիկները գործել էին Հորդանանի սահմանի մոտ գտնվող Արավա անապատի՝ Զուֆար բնակավայրի շրջանում դարանակալումներով, հսկողությամբ ու տարբեր տեխնիկական միջոցների օգտագործմամաբ ՝ սահմանից ապօրինի զենքի մաքսանենգությունը կասեցնելու նպատակով, որը ենթադրաբար օգտագործվում է Իսրայելի պաշտպանության բանակի դեմ և քրեական տարրերի կողմից՝ ծանր հանցագործություններ կատարելու համար։

Անցյալ շաբաթ՝ 23.11.23-ին տեղի ունեցած միջոցառումների շրջանակներում, «Մագեն» ստորաբաժանման հետախուզությունը հայտնել էր, որ «Մագեն» ոստիկանության ստորաբաժանումները, Նեգևի շրջանի պաշտպանության ստորաբաժանումը, «Մագավ» հարավային շրջանի սահամանապահ ուժերի գաղտնի գործակալն՝ Իսրայելի ոստիկանության օդային ուժերի հսկողության և Իսրայելի պաշտպանության բանակի ուժերի օգնությամբ «Յոավ» բրիգադի և 80-րդ դիվիզիայի հետ միասին իրականացրել էին Արավայում՝ Ցոֆեր բնակավայրի սահմանի մոտ նախապատրաստական աշխատանքներ, որոնց ընթացքում ուժերը հայտնաբերել էին Հորդանանի սահմանի մոտ իրենց մեքենայով ժամանած կասկածյալներին։ Ուժերը նեղացրել էին կասկածյալները շրջանակը, հայտնաբերել էին նրանց: Վերջիններս սկսել էին փախչել, և նրանց բերման էին ենթարկել ցամաքային ստորաբաժանումները, ովքեր վճռական գործելով՝ ձերբակալել էին դեպքի վայրում գտնվող երկու մաքսանենգների և մաքսանենգության ցանցի ղեկավարին և մեկ այլ հանցագործի: Որոնողական գործողության ընթացքում առգրավվել էին մի քանի հին պայուսակներ, որոնք մաքսանենգները փորձել էին տանել իրենց հետ, որոնցում եղել էր 137 միավոր հրազեն, այդ թվում՝ 120 ատրճանակ և 17 միավոր «M16» ավտոմատ։ Առգրավվել էին ավտոմատ հրացաններ, ինչպես նաև պայուսակներում պահվող զենքի բազմաթիվ մասեր, որոնք օգտագործվում են զենքերը փոխարկելու համար, այդ թվում՝ 35 զենքի մասեր, ավտոմատների մասեր և մոտ 250 փամփուշտ ատրճանակների և ավտոմատների համար: Առգրավվել էր նաև մաքսանենգ խմբի կողմից օգտագործվող «Jeep Landcruiser» և «Toyota Corolla» ավտոմեքենաները:

Սա վերջին տարիներին Հորդանանի սահմանից հայտնաբերված զենքի ամենախոշոր մաքսանենգության դեպքերից մեկի կանխարգելումն էր, որի ընդհանուր արժեքը կազմում է մոտ 6 միլիոն շեկել։ Մաքսանենգության կանխումը թույլ չի տվել, որ ապօրինի զենք-զինամթերքը ընկնի հանցավոր և կրիմինալ տարրերի ձեռքը, որոնք վնաս են հասցնում հասարակության անվտանգությանն ու բարեկեցությանը։ Կասկածյալները՝ 20-30 տարեկան Երուհամ համայնքի բնակիչներ են և հարցաքննվել էին Նեգևի շրջանի պաշտպանության ստորաբաժանման կողմից։ Նրանց կալանքը Բեեր Շևայի «Շալոմ» դատարանի կողմից պարբերաբար երկարաձգվում է:

Աղբյուրը՝ «Մաարիվ» թերթ

1 ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

  1. […] Чернаморян перевёл на армянский и опубликовал на сайте «Армяне Израиля». С его любезного разрешения «Хачмерук» сделал […]

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Please enter your comment!
Please enter your name here