Ապրիլի 23 և 24 – Իսրայելում տեղի ունեցան բողոքի ակցիաներ և ոգեկոչման արարողություններ Երուսաղեմում, Թել Ավիվում,  Հայֆայում և Պետախ Տիկվայում

0
273

Ապրիլի 23-ն ավանդաբար տրվում է մեկնարկը Սրբադասված հայ նահատակների հիշատակին նվիրված բողոքի երթով, որն ավանդաբար սկսվում է Երուսաղեմի հայկական թաղամասից մինչև Գերմանական թաղամաս ու Սուրբ Գրիգոր լուսավորիչ հայկական եկեղեցի:

Ապրիլի 24-ին սովորաբար տեղի են ունենում եկեղեցական արարողություններ առավոտյան և երեկոյան: Երուսաղեմում տեղի է ունեցել պսակադրության արարողություն Ժառանգավորաց վարժարանի բակում տեղադրված խաչքարերի մոտ:  Երուսաղեմյան միջոցառումներին մասնակցում էր նաև Իսրայելում ՀՀ արտակարգ ու լիազոր դեսպան պարոն Արման Հակոբյանը:

Երեկոյան տեղի է ունեցել հուշ-երեկո նույն վարժարանի սրահում, որի ժամանակ ելույթ են ունեցել Թարգմանչաց ու Ժառանգավորաց վարժարանի սաները:

Պետախ Տիկվայում ժամը 17:30 – ին տեղի ունեցավ մեծ միջոցառում ապրիլի 2-ին վերանվանված Շառլ Ազնավուրի անվան զբոսայգում տեղադրված Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերին նվիրված հուշարձանի մոտ, որին մասնակցեցին տասնյակ հայորդիներ Իսրայելի տարբեր շրջաններից: Հանդիպմանը ներկա էին Իսրայելում ՀՀ դեսպանատան պատվիրակությունը՝ հյուպատոս Նարեկ Ղազարյանի ու  Մարատ Ապրեսյանի գլխավորությամբ:

Ելույթներից հետո տեղի ունեցավ պսակադրության արարողություն, որին հաջորդեց մշակույթային մասի բացումը: Ելույթներ ունեցան Իսրայելում հայտնի վոկալ երգիչ, թատրոնների դերասան, երգահան, արդեն կինոարվեստի ու հեռուստատեսային տարբեր նախագծերի մասնակից Աշոտ Գասպարյանը, հայտնի երգիչ, Իսրայելում շատ պահանջված վոկալի ուսուցիչ, տարբեր միջազգային փառատոնների մասնակից ու հաղթող Տիգրան Գասպարյանն ու  հայկական դուդուկի վարպետ, «Դիլիջան» համույթի հիմնադիր, երաժիշտ ու մենակատար Իլյա Մազիան:

Միևնույն ժամանակ Հայֆա քաղաքում Սդե Բեն Գուրիոն փողոցի բանուկ հատվածում, Հայոց Ցեղասպանության փոքրիկ հրապարակում հայերը երկրի հյուսիսային քաղաքների և Հայֆայի հոգևոր հովիվ Տեր Տիրայր քահանա Հովակիմյանի գլխավորությամբ տեղադրելով Ծիծեռնակաբերդի փոքրիկ օրինակը շատ գեղեցիկ միջոցառում անցկացրեցին:

Երեկոյան 19:30-ին Թել-Ավիվ Յաֆոյի Սուրբ Նիկողայոս վանքում տեղի ունեցավ փոքրիկ միջոցառում ու ծաղիկների զետեղում Հայոց Ցեղասպանության խաչքարի վրա, որը տեղադրված է վանքի բակում:

«Իսրայելահայեր» թերթի գլխավոր խմբագրությունն իր առանձնահատուկ շնորհակալությունն է հայտնում Ալեքսանդ Դեդային իր ֆոտոշարքի համար:

Աղբյուրները՝

Հակոբ Ճռնազյանի ու Տեր Տիրայր քահանա Հովակիմյանի ֆեյսբուքյան էջեր ու լուսանկարիչ Ալեքսանդր Դեդայի անձնական արխիվներ

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Please enter your comment!
Please enter your name here