Ապրիլի 17 – ին Հայֆա քաղաքում կնշվի Նուբար Ասլանյանի 80-ամյակը

0
183

Ապրիլի 17 – ին, չորեքշաբթի օրը, երեկոյան ժամը 20:00-ին  Հայֆա քաղաքի «Կրիգեր» համերգասրահում  տեղի կունենա Հայաստանի ու Իսրայելի կոմպոզիտորների միության անդամ, Իսրայելի միակ հայ կոմպոզիտոր, մտավորական, հարգարժան Նուբար Ասլանյանի ծննդյան 80 -ամյակը:

Համերգը կազմակերպվել է Իսրայելի մշակույթի ու սպորտի նախարարության, «Էտոս» արվեստի, մշակույթի և սպորտի ընկերության, Հայֆայի սիմֆոնիկ նվագախմբի ղեկավարության և Հայֆայի քաղաքապետարանի աջակցությամբ:

Ծրագրում կհնչեն հայ կոմպոզիտորի հարուստ ժառանգությունից ընտրված առանձնահատուկ ստեղծագործություններ՝ Հայֆայի սիմֆոնիկ նվագախմբի, Նահարիա քաղաքի  կոնսերվատորիայի փողային նվագախումբի, Կիրյաթ Յամ քաղաքի կոնսերվատորիայի, «Բիթ –Բենդ» Հայֆայի նվագախումբի և ողջ երկրից  հրավիրված կամերային նվագախմբերի, տարբեր  համույթների ու մենակատարների մասնակցությամբ:

Մուտքն ազատ է: Տոմսերը սահմանափակ են ու ընդհամենը թույլատրվում է վերցնել 2 տոմս:  Տոմսեր ձեռք բերելու համար պետք է գրանցվել Հայֆայի սինֆոնիկ նվագախմբի  կայքում ՝

חוגגים 80 | נובר אסלניאן | התזמורת הסימפונית חיפה (hso-haifa.co.il)

Հասցեն՝  «Կրիգեր» համերգասրահ

Էլիյահու Խաքիմ 6, Հայֆա

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Please enter your comment!
Please enter your name here