Քիչ առաջ ավարտվեց Ռիշոն Լեցիոնի Հեյխալ հատարբուտի Աուդիտորիումի դահլիճում հատուկ դասախոսությունը՝ նվիրված աշխարհահռչակ կինոբեմադրիչ, սցենարիստ և արվեստագետ Սերգեյ Փարաջանովին:
Դասախոսությունը ռուսերեն լեզվով մատուցվեց, որին ներկա էր Իսրայելում ՀՀ արտակարգ ու լիազոր դեսպան Արման Հակոբյանի կինը՝ տիկին Նաիրա Ադամյանը, Ռիշոնի Լեցիոն քաղաքի փոխքաղաքապետ պարոն Ալեքսանդր Բաբուշկինը։ Պետախ Տիկվայի Իսրայելահայերի «Նաիրի» միությունը հանդես էր գալիս միջոցառման որպես տեղեկատվական հովհանավոր ու հիմնադիր կազմից ներկա էին Արտյոմ Չերնամորյանն ու Սմբատ Մխիթարյանը։
Դասախոսությունը կազմակերպել էր Իսրայելական սիմֆոնիկ նվագախմբի ջութակահարուհի, «ARTeria» նախագծի հիմնադիր ղեկավար Սաշա Շոյֆերը։ Դասախոսությունը ներկայացրեց նկարիչ-բեմադրող Սոֆյա Մատվեևան։
Նա իր պատկերացմամբ ստիպեց հանդիսատեսին նայել աշխարհահռչակ «Նռան գույնը» ֆիլմին անսովոր տեսանկյունից՝ գույնի, կոմպոզիցիայի, հագուստի, ճարտարապետության և տարբեր դարաշրջանների գեղարվեստական ավանդույթների միջոցով։
Առարկաների ու հայկական մշակույթի առանձնահատկությունները միաձուլելով նա մեր ներկայությամբ Իլյա Մազյայի հայկական դուդուկի կենդանի մեղեդիների ուղեկցությամբ բացահայտեց, թե ինչպես է կառուցված Փարաջանովի անկրկնելի տեսողական աշխարհը, և ինչու են նրա ստեղծած պատկերները շարունակում ոգեշնչել ժամանակակից արվեստագետներին ու կինոռեժիսորներին։
Ինչպե՞ս Սերգեյ Փարաջանովին հաջողվեց կինոն վերածել կենդանացած գեղանկարչության, – ահա այս հարցի պատասխանը տիկին Մատվեևան իր տեսանկյունից փոխանցեց հանդիսատեսին։ Տասնամյակներ անց էլ Փարաջանովի կինոարվեստն ոգեշնչող ու ուսուցանող է ու վառ նռան գույնով փոխանցում է հայկական մշակույթի իրական ու ավանդական գույները։
Սա մեր միության և «ARTeria» նախագծի անդրանիկ նախագիծն էր ու հուսամ ապագայում կունենանք նոր ծրագեր։















