Ոգեկոչենք Միասին Մայիսյան Հաղթանակները

0
375

Ոգեկոչենք միասին  

Ավարայրից մինչեւ Սարդարապատ, Մեծ հայրենականից մինչեւ Շուշի՝ Հայոց արծվասիրտ քաջերի հիշատակն անանց ու մաղթենք նույնպիսի Հաղթական թռիչքներ մեր զավակներին ու հրաշք թոռներին, պատմական արդարության հաստատմամբ, հավետ անսպառ խաղաղ երկնքի տակ։

Հաղթանակներ, որոնք նոր էջեր բացեցին հայության դարավոր պատմության մեջ, նոր հաղթանակների ու նվաճումների, որոնք շարունակվելու են, անկասկած, մինչեւ հայության բոլոր իրավունքների իրականացում, մինչեւ Հայոց Բնօրրան Հայրենիքի բռնազավթված  բոլոր տարածքների ազատագրում։

Փառք ու անմար հիշատակ հերոսներին՝ բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքը նվիրաբերեցին հանուն՝ ազատության, հանուն՝ ապրելու, զարգանալու ու ապագա ունենալու խորհրդի ու իրավունքի։  

Փառք ու պատիվ ապրող հերոսներին՝ բոլոր նրանց, ովքեր այսօր էլ ամուր կանգնած են հայության ու Հայաստանի պաշտպանության դիրքերում։

Ռադիկ Խամոյան

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) Նախագահ

9 մայիսի, 2019 թ.

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Please enter your comment!
Please enter your name here