«Մայիսի 19-ին Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է

0
129

Էդուարդոս Պոլատիդիս. «Մայիսի 19-ին Հայաստանը, ինչպես ողջ քրիստոնյա աշխարհը, նշեց Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակի օրը»

2023  մայիսի 19: Հայաստանի Հանրապետություն, Երևան, Ս. Սարգիս եկեղեցի:

Հոգեհանգստյան արարողակարգից հետո եկեղեցու մոտ կարճ հավաք եղավ: Համառոտ խոսքով ելույթ ունեցավ Հայաստանի և Արցախի հույների “Պաատրիդա” միության նախագահ, նախագահ. Արևմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) պատգամավոր, Արցախյան պատերազմի վետերան, իրավապաշտպան Էդուարդոս Փոլատիդիսը:

Կից ներկայացվում է ելույթն ամբողջությամբ:

Հարգելի ընկերներ:

Այսօր Պոնտոսի հույների ցեղասպանության հերթական տարելիցն է: Չեմ ուզում խորանալ հայերի, հույներիս և մյուս ոչ թուրք ազգերի ցվեղասպանության մանրամասնությունների մեջ՝ դրանք հայտնի են բոլորին, իսկ ցեղասպանության փաստն անհերքելի է:

Ուստի, հայերի և հայներիս ցեղասպանությունը հիշելիս մենք պարտավոր ենք հարգել նաև այն բոլոր ազգերի հիշատակը, որոնք ապրում էին Օսմանյան Թուրքիայի տարածքում և որոնք այդ երկրի բնիկներն էին: Դրանցից առաջին հերթին մենք պետք է հիշենք ասորիներին՝ աշխարհի հնագույն այդ ժողովրդին: Եւ, ի տարբերություն թուրքերի, մենք հասկանում ենք, որ այդ ոճիրը Թուրքիայի պատմության ամենամռայլ էջերից է և այդ խարազանը թուրքի ճակատից երբեք չի մաքրվելու:

Այդ անօրինակ ոճրի հերևանքով Թուրքիան զրկվեց իր բազմամիլիոնանոց քրիստոնյա, ինչպես նաև արաբ, քուրդ և այլ ոչ թուրք բնակչությունից: Միլիոնավոր մարդիկ բռնի մահմեդականացվեցին, ստիպված դարձան թուրք: Թուրքերը քայլ առ քայլ  գրավում էին ու գրավում են մեր երկրները, այնտեղ բարբարոս պանթուրքիստներ՝ ջիհադիստներ բնակեցնելով: 1974 թ. Նրանք բռնագրավեցին Հյուսիսային Կիպրոսը, 2020 թ. Արցախի Հանրապետության մեծ մասը: Եւ ամեն անգամ աշխարհիս հզորները լռում և հանդուրժում են այդ վայրագությունները. նրանց բերանը ծեփած է սև ձկնկիթով ու նավթով:

Ասում են՝ հանցագործը ազգություն չունի: Համաձայն եմ, եթե հանցագործությունը կենցաղային հողի վրա է: Բայց երբ պլանավորված, նախապես պետական մակարդակով կազմակերպված ոճիր է կատարվում, ոճրագործի ազգությունը չհիշատակելն է հանցագործություն: Հանցագործը թուրքն է:

Ըստ միջազգային իրավունքի և մարդկային բոլոր օրենքների կատարվածը ցեղասպանություն է: Մենք՝ քրիստոնյաներս, անպայման կյանքի դիմաց կյանք չենք պահանջում, այլ ոճրագործին ապաշխարելու հնարավորություն ենք տալիս: Հանցանքը չենք մոռանում, բայց նաև անընդհատ երեսով էլ չենք տալիս: Քրիստոնեությունը ոճրագործին գոնե իր հոգին փրկելու հնարավորություն է տալիս: Կարծում եմ, որ մահմեդականությունն էլ է նույնը դավանում: Սակայն Թուրքիան արդեն ավելի քան 100 տարի առաջ գործած ոճիրը չի ընդունել, չի ապաշխարել, երկիրը շարունակում է իր մարդյատյաց՝ ռասիստական քաղաքականությունը, դրանով ոչնչով չտարբերվելով երիտթուրքերից:

Այսօր էլ  թուրքերը նույնն են՝ մարդատյաց, ռասիստ, աչքերը ուրիշի երկրին: Նրանք այսօր Հունաստանից Էգեյան ծովի հունական կղզիներն են պահանջում՝ պատերազմի սպառնալիքով: Հունաստանի վարչապետ Միցոտակիսը լակոնիկ պատասխան տվեց. “Մենք պատասխանում ենք Թուրքիային մեր զգոնությամբ, մեր միջազգային դաշինքներով, բայց նախևառաջ՝ մեր ազգի միասնությամբ: Թող մեր դրացիները վերջ տան Հունաստանի հասցեին տեղացող այդ ծիծաղելի հեղեղին, որն իրենց՝ ներքին սպառման համար է նախատեսված: Էգեյան ծովի մյուս ափից հնչող սպառնալիքներին մենք պատասխանում ենք մի բառով. “Օխի՜, պարոն Էրդողան”: Բացատրեմ հատուկ այն լեզվով, որը նա, թերևս, ամենից լավ է հասկանում. Հունաստանի հետ չեն կատակում”:

Կեցցես՜, վարչապետ Միցոտակիս:

Մեզ հետ են Աստվածն ու մեր նախնյաց հիշողությունը:

Էդուարդ Պոլադով (Էդուարդոս Պոլատիդիս)

Հայաստանի և Արցախի հույների «Պատրիդա» միության նախագահ.

Արևմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) պատգամավոր,

«Թալիշ – սահմանամերձ բնակավայրեր» պատերազմի վետերանների հայրենասիրական կազմակերպության նախագահ, Արցախյան պատերազմի վետերան, իրավապաշտպան

Երևան, Ս. Սարգիդ եկեղեցի

19 մայիսի 2023 թ.

Աղբյուրը՝ Արևմտյան Հայաստանի Խորհրդարանի պաշտոնական կայքը

 

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Please enter your comment!
Please enter your name here