Հունվարի 27 – ին Հայաստանի հրեակա համայնքը նշեց Հոլոքոստի զոհերի հիշատակի օրը

0
374
Լուսանկարում՝ Հայաստանի հրեական համայնքի նախագահ տիկին Ռիմա Վարժապետյանը
Լուսանկարում՝ Հայաստանի հրեական համայնքի նախագահ տիկին Ռիմա Վարժապետյանը

Հունվարի 27 – ին Երևանում Հայաստանի հրեական համայնքը Հոլոքոստի զոհերի հիշատակին նվիրված հերթական հավաքը կազմակերպեց: Յուրաքանչյուր տարի այդ օրը համայնքի ներկայացուցիչները հավաքվում են 2006թ.-ին համայնքի կողմից տեղադրված «Հոլոքոստի ու Հայոց Ցեղասպանությանը նվիրված» հուշարձանի մոտ ու մոմավառություն կազմակերպում: Բազմաթիվ ծաղկեպսակներ ու թարմ ծաղիկներ են դրվում հուշարձանին՝ հարգանքի տուրք մատուցելով Երկրորդ աշխարհամարտի տարիներին նացիստների կազմակերպած հրեական ողջակիզման անմեղ զոհերին: Նույնիսկ համավարակի պայմաններում մարդիկ իրենց պարտքն էին համարել մասնակցել արարողությանն, որոնց թվում էին հայտնի երաժիշտ ու դիրիժոր Դմիտրի Յաբլոնսկին, Հայաստանի Հանրապետությունում Իսրայելի պատվո հյուպատոց Աշոտ Շախմուրդյանը, Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատան ներկայացուցիչն, Հայաստանում Ռուսաստանի դեսպանի խորհրդականը, Հայաստանի կառավարության ազգային փոքրամասնությունների ու կրոնի հարցերով բաժնի ներկայացուցիչ Նառա Գուլյանն ու լեհական և գերմանական համայնքներից անդամներ ու քաղաքացիներ:

Հավաքը պաշտոնապես բացեց Հայաստանի հրեական համայնքի նախագահ տիկին Ռիմա Վարժապետյանը՝ ողջունելով ու շնորհակալություն հայտնելով ներկաներին միջոցառմանը մասնակցելու համար: Նա իր խոսքում մասնավորաբար անդրադարձավ մարդկության դեմ կատարված հանցագործությունները հիշելու և դատապարտելու- երիտասարդ սերունդներին փոխանցելու ու դրանք ապագայում թույլ չտալու հարցին: Բոլոր ելույթ ունեցողներն անդրադարձան նույն հիշողության ու դատապարտման հարցերին:

Հայաստանի գլխավոր ռավին Գերշ Մեիր-Բուրշտեյնն աղոթք կարդաց ու մոմեր վառեց անմեղ զոհերի հիշատակին նվիրված, այնուհետև տեղի ունեցավ պսակադրության արարողություն:

Աղբյուրը՝  Հայաստանի հրեական համայնքի պաշտոնական կայքը

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Please enter your comment!
Please enter your name here