Եկեք օգնենք «Աթենաս» բարեգործական հիմնադրամին

0
1184

«Աթենաս» բարեգործական հիմնադրամը հիմնվել է 2020 թվականի ապրիլ ամսին նոր տիպի կորոնավիրուսի համավարակի ու սահմանափակումների ժամանակ ու նրա հիմնական նպատակն է Հայաստանում  օգնել՝ անապահով,  բազմազավակ, զոհված ու վիրավոր ազատամարտիկների և զինվորների ընտանիքներին: Բարեգործական մեր հիմնադրամը մի շարք հետաքրքիր ու կարևոր նախագծեր է իրականացնելու, որոնք կոչվելու են թեթևացնել մեր սոցիալապես ծանր պայմաններում հայտնված քաղաքացիների հոգսերը: Մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ թանկարժեք ատամնաբուժական ծառայություններն հատկապես անհասանելի են ոչ միայն սոցիալական խոցելի խավերի, այլև սահմանամերձ ու հեռավոր գյուղական համայնքների բնակիչների համար,  ուստի առաջին կանչով որոշեցինք մեկնել սահմանամերձ համայնքներ, հատկապես Տավուշի մարզի Չինարի սահմանապահ գյուղ, որն ամենամոտն է սահմանին:

Հուլիսյան պատերազմի ժամանակ առավելագույն վնաս կրել էր Չինարին, ուստի տեղում գյուղապետի աջակցությամբ անհրաժեշտ բուժ, օգնություն ցուցաբերվեց մեր սահմանապահ ավելի քան երկու տասնյակ հայրենակիցների։

Ծրագրերի մեկնարկը տրված է ու հիմնադրամն ուրախ կլինի համագործակցելու յուրաքանչյուր ընկերության, անհատ ձեռներեցների, կամավորների ու աջակցության ձեռք մեկնած ցանկացած բարի կամքի տեր մարդու հետ: Մեր կայքում հանգանակությունների համար ստեղծված են բոլոր հարթակները:

Աստված օրնի Հայաստանն ու Հայ ժողովրդին:

«Աթենաս» բարեգործական հիմնադրամ

Զանգահարեք:

Էլ․ հասցե:

info@athena-fund.org

Հասցեն:

Հայաստանի Հանրապետություն

Քաղաք Երևան, Աբելյան 7

www.athena-fund.org

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Please enter your comment!
Please enter your name here