Friday, March 6, 2026
Գլխավոր Էջ Գլխավոր Էջ Եկեք տոնենք ՀՀ անկախության 34-րդ տարեդարձը «Կովերի պարտեզ» կալվածքում

Եկեք տոնենք ՀՀ անկախության 34-րդ տարեդարձը «Կովերի պարտեզ» կալվածքում

0
347

Այսօր երեկոյան «Փրկենք հայկական թաղամաս» շարժման ու համայնքի ներկայացուցիչներն սիրով հրավիրում են մեր հայրենակիցներին Կովերի պարտեզ` միասին տոնելու Հայաստանի անկախության տոնը։

Ահա նրանց ուղերձը թարգմանաբար՝

Մեր ամենամեծ պատասխանը նրանց, ովքեր քարոզում են մեր դեմ, փորձում են մանիպուլյացիայի ենթարկել և սպառնալ մեզ, պարզ ու զորավոր է․ միասին կանգնելը։

Վաղը երեկոյան ժամը 18:00-ին կոչ ենք անում մեր համայնքի յուրաքանչյուր անդամի ներկա գտնվել Հայաստանի Հանրապետության անկախության 34-րդ տարեդարձին նվիրված տոնակատարությանը, որը կկայանա Կովերի այգում։

Միասին մենք ավելի ուժեղ ենք։
Միասին մենք ավելի վստահ ենք։
Միասին մեր ճշմարտությունը կհաղթի։