Friday, March 6, 2026
Գլխավոր Էջ ՀԱՅԵՐՆ ԻՍՐԱՅԵԼՈՒՄ Սպիտակի երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստյան արարողություն տեղի ունեցավ Սուրբ Նիկողայոս...

Սպիտակի երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստյան արարողություն տեղի ունեցավ Սուրբ Նիկողայոս վանքում

0
638

Սպիտակի երկրաշարժի 34-րդ ամյակի կապակցությամբ Թել Ավիվ – Յաֆոյի Սուրբ Նիկողայոս վանքում  երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստյան արարողություն տեղի ունեցավ: Մոտ չորս տասնյակ հայորդիներ Իսրայելի տարբեր շրջաններից ժամանել էին հայկական վանք իրենց՝ հարգանքի տուրքը մատուցելու այդ սարսափելի արհավիրքին զոհ գնացած մեր հայրենակիցներին: Հոգեհանգստյան արարողությունն իրականացրեց երկրի կենտրոնի հոգևոր հովիվ տեր Տիրան աբեղա Հակոբյանը: 

 

Սովորաբար Պետախ Տիկվայի «Նաիրի» միությունը  Թել Ավիվ – Յաֆոյի Սուրբ Նիկողայոս վանքում  մշակութային երեկոներ և հոգեհացի մատուցման Աստվածահաճո ձեռնարկներ է իրականացումը երկրի կենտրոնի հոգևոր հովվի աջակցությամբ: Այս տարի որոշվեց եզրափակվել հոգեհանգստայն արարողությունով ու սուրճի և քաղցրավենիքի  հյուրասիրությամբ: 

Սպիտակի երկրաշարժի 35 – ամյակի կապակցությամբ հաջորդ տարի նախատեսվում է մեծ մշակույթային երեկո կազմակերպել ու հատուկ «Նաիրի» միության խնդրանքով Գյումրու մամուլի ակումբը ժամանակակից Գյումրու մասին ֆիլմ  է ներկայացնելու: