Friday, March 6, 2026
Գլխավոր Էջ ԼՈՒՐԵՐ Սեպտեմբերի 24- ին առավոտյան ժամը 10:00-ին բոլորդ եկեք Երուսաղեմում

Սեպտեմբերի 24- ին առավոտյան ժամը 10:00-ին բոլորդ եկեք Երուսաղեմում

0
578

Սեպտեմբերի 24 – ը ճակատագրական է լինելու ոչ միայն Երուսաղեմահայերի ու Իսրայելահայերի այլև ողջ հայ ժողովրդի համար:

Այսօր շրջանառվում է «Նոր պայմանագիր» Երուսաղեմի հայկական թաղամասի «Կովերի պարտեզ» կոչված տարածքի հրեական այդ նույն կազմակերպությանը 48+48 տարով վարձակալությամբ տալու հետ կապված, որն անընդունելի է և վտանգելու է Երուսաղեմի ավելի քան 2000-ամյա հայկական գոյությունն ու ժառանգությունը: Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի միաբանները ժամանել են աշխարհի տարբեր  երկրներից՝ քննարկելու այդ նախագիծն ու որոշում կայացնելու՝ հայկական թաղամասի 25% ըստ էության Իսրայելին 96 տարով տալու հարցը: Հայկական համայնքը չի տիրապետում գործարքի մանրամասներին, դրանց գաղտնի կետերին, այն հանրայնորեն չի քննարկվել, հաշվի չեն առնվել Երուսաղեմի հայկական համայնքի ու ընդհանրապես հայ ժողովրդի հավաքական համազգային շահը:

Սեպտեմբերի 24- ին առավոտյան ժամը 10:00-ին խնդրում ենք բոլորին գալ Երուսաղեմի հայկական թաղամաս: Այդ օրը որոշվելու է մեր հողերի ճակատագիրն ու մենք չենք կարող դիտորդի կարգավիճակում լինել ու բացասական ելքի դեպքում ավելի բարդ իրավիճակի մեջ է հայտնվելու ոչ միայն համայնքն այլև հայերի ներկայությունն Սուրբ երկրում:

Կոչ ենք անում բոլորին լինել Երուսաղեմահայերի կողքին, միասնաբար հավաքվել հայկական համայնքում, միանալ հայ ժողովրդի ժառանգությունը փրկելու պայքարին:

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24 – ին ՈՐՈՇՎՈՄ Է ՄԵՐ ԱԶԳԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ, ՖԵՅՍԲՈՒՔՆԵՐՈՒՄ ԳՐԱՌՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԸ ՉԷ, ԳԵՏՆԻ ՎՐԱ Է ՊԱՅՔԱՐՆ ՈՒ ԳՈՅԱԲԱՆԱԿԱՆ:

ՍԻՐԵԼԻ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐ ԵԿԵՔ ԵՐՈՒՍԱՂԵՄ………………………