Friday, March 6, 2026
Գլխավոր Էջ ՀԱՅԵՐՆ ԻՍՐԱՅԵԼՈՒՄ Նոր գաղտնի բանակցություններ «Կովերի պարտեզ» կալվածքի հետ կապված

Նոր գաղտնի բանակցություններ «Կովերի պարտեզ» կալվածքի հետ կապված

0
361

2023 թվականի դեկտեմբերին Երուսաղեմի Հայոց պատրաիարքարանը Երուսաղեմի ընդհանուր իրավասությունների դատարան դիմեց՝ վիճարկելով «Xana Garden» կազմակերպության հետ մի շարք խախտումներով կնքված պայմանագիրը: Թե ինչպիս՞ի ուժային քայլերի դիմեց այս կազմակերպությունը հետո,(ոստիկանական ու վարձկանների հարձակումներ մեր հողերի վրա, ամրաններով ու փայտերով հարձակում հյոսիսից բերված արաբների միջոցով պատերազմի ժամանակ) արդեն շատ ենք անդրադարձել: Չվստահելով պատրիարքարանի գործունեությանը «Փրկենք հայկական համայնքը» շարժումը դիմեց առանձին հայցով դատարան, որն այս ամոթալի գործարքը չեղարկելու առավել հզոր նախապայմաններ ուներ և 2024 թվականի փետրվարին դիմեցին նույն դատարան՝ այս հակահայկական և համայնքը հայաթափ անող գործարքը չեղարկելու պահանջով: 

Օգոստոսի 29-ին  «Փրկենք հայկական համայնքը» նախաձեռնության համակարգողներ Հակոբ Ճռնազյանն ու Սեդրակ Բալյանը հայտարարությամբ հանդես եկան՝

https://www.facebook.com/share/p/17GBrQMwH9/

Կոչ արվեց այնուհետ լինել հայկական համայնքի կողքին Երուսաղեմում: Հաջորդ օրը մենք հանդես եկանք կոչով՝ հայերին խնդրելով շտապ գալ Երուսաղեմ,  լինել համայնքի կողքին այս բարդ ու օրհասական օրերին՝ «Կովերի պարտեզի» ճակատագրի, հայկական ժառանգության գաղտնի վարձակալության գործարքների հետ կապված։ Բավական թվով հայեր արձագանքեցին ու Իսրայելի հյուսիսային ու կենտրոնական շրջաններից հայերը շտապեցին Երուաղեմ՝ ծանոթանալու ստեղծված իրադրությանը:

Հետևեք իրադարձությունների զարգացմանը: