Հունիսի 18 – ին Յաֆոյի Սուրբ Նիկողայոս վանքում տեղի ունեցավ Դավիթ Գալֆայանի «Հայասա» երկրորդ գրքի շնորհանդեսը:

0
616

Հունիսի 18 – ին, շաբաթ օրը Յաֆոյի Սուրբ Նիկողայոս վանքում, պատարագից հետո, նորանշանակ երկրի կենտրոնի հոգևոր հովիվ հայր Տիրան աբեղա Հակոբյանի օրհնությամբ, տեղի ունեցավ «Նոյան տապան» հայկական կրթական, մշակույթային միության նախագահ Դավիթ Գալֆայանի «Հայասա» երկրորդ գրքի շնորհանդեսը: Շնորհանդեսի ընթացքում նա ներկայացրեց ներկաներին գրքի բովանդակությունը, թե ինչպես է այն գրվել և իհարկե պատասխանեց հյուրերի հարցերին։ Տասնյակ հայորդիներ էին եկել Միջերկրականի գեղատեսիլ ծոցում գտնվող հայկական վանք՝ մասնակիցը դառնալու շնորհանդեսին: Շնորհանդեսի ժամանակ մարդիկ ձեռք բերեցին ոչ միայն երկրորդ, այլև առաջին գիրքը՝ «Հայասա. Աստվածների երկիրը», որի շնորհանդըսը տեղի էր ունեցել 2021 թվականի մարտի 20-ին:

Գրքի վաճառքից ստացված շահույթը կուղղվի Արցախյան 44 – օրյա պատերզմում վիրավորված զինվորներին կամ զոհված զինվորների ընտանիքներին: Գիրքը ձեռք բերելու համար կարող քաղաքացիները կարող են դիմել երկրի մի շարք քաղաքներում ապրող մեր համայնքային ներկայացուցիչներին:

ԳՐՔԻ ԱՐԺԵՔԸ 110 ՇԵԿԵԼ Է:

Դիմել ՝ Պետախ Տիկվա քաղաքում գրքի հեղինակ ՝ Դավիթ Գալֆայանին (0543999181) կամ Արտյոմ Չերնամորյանից (0548082735) Հոդ Հաշառոնում ՝ Սմբատ Մխիթարյանին «Դիզել կենտրոն» ավտոտեխսպասարկման ձեռնարկությունում (0523364774): Այլ քաղաքներից ձեռք բերելու համար խնդրվում է զանգահարել գրքի հեղինակին: Կարվի հնարավորը մեր քաղաքացիների համար գիրքը հասանելի դարձնելու համար: Մեր բարեգործական ծրագրերը շարունակական են լինելու: Կան շատ հաշմանդամ ու կարիքավոր մարդիկ, ովքեր մեր օգնության կարիքն ունեն: Եկեք օգնենք նրանց միասին:

«Իսրայելահայեր» թերթի խմբագրությունը շնորհավորում է Դավիթ Գալֆայանին նման գեղեցիկ նախաձեռնության համար և մաղթում նորանոր ստեղծագործական նվաճումներ:

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Please enter your comment!
Please enter your name here