Thursday, March 5, 2026
Գլխավոր Էջ ԼՈՒՐԵՐ Իրանը հաղթանակ է տոնում, արդյո՞ք Այաթոլլաների ռեժիմը կպահպանվի, – Ռուբիկ Մոնասյան

Իրանը հաղթանակ է տոնում, արդյո՞ք Այաթոլլաների ռեժիմը կպահպանվի, – Ռուբիկ Մոնասյան

0
409

Հունիսի 25- ի առավոտը բացվեց խաղաղությամբ, մի տեսակ տարօրինակ դրական զգացում է:
Խնդրում եմ տարածեք այս հարցազրույցն ու կիսվեք ու լայք դրեք:
Իրանը տոնում է իր հաղթանակը, Իրանի Այաթոլլաների ռեժիմը պահպանեց իր իշխանութունը՝ համաձայնելով խաղաղությանը: Լավ պայմանավորված հարձակումը Քաթարի ԱՄՆ-ռազմաբազայի վրա ցույց տվեց, որ Իրանն այլևս ցանկություն չունի շարունակելու պատերազմը, թողեցին, որ ռեժիմը գոնե պահպանի իր դեմքը:
Իրանագետ, վերլուծաբան ու լրագրող Ռուբիկ Մոնասյանի հետ միասին քննարկեցինք իրադրությունն Իրանում:
Իրանը տոնում է իր հաղթանակը, նախկինում Համասի, Հեզբոլլայի ու Հութիների նման: Իրանի «Հրե օղակն» այլևս պատմության գիրկն անցավ, Այաթոլլաների ռեժիմն ինչքան էլ հաղթանակ տոնի, աշխարհը տեսավ այս պետության անպաշպան վիճակը:
Իսրայելին հասցված վնասները նույնիսկ մի քանի անգամ քիչ էին նախատեսածից:
550 բալիստիկ արձակված հրթիռից ցավոք սպանվել է 28 մարդ, մի կին սրտի տագնապից – ընդհանուրը 29: 2000 -ից ավելի վիրավոր, որից 100 – ը գտնվում են հիվանդանոցներում: Ըստ Իսրայելի պաշտոնական տվյալների ՀՕՊ-ը ցույց է տվել 88 % – ոց արդյունք, տարածքի վրա ընկել է 90 հրթիռ, որոնց մեծ մասը բաց տարածքներում: 10,000 մարդ տարհանվել է, արդեն սկսվել է փլուզված շենքերի մաքրման աշխատանքները:

Իմ կարծիքով՝
Այս 12- օրյա պատերազմի օրոք ցավոք սրտի լուրջ թիրախավորվեցի մի խումբ մեր հայրենակիցների կողմից, ովքեր անցնելով բոլոր թույլատրելի սահմաններն անցան անձնական վիրավորանքներին ու բոլոր Հայաստանյան լրատվամիջոցներին տրված հարցազրույցների տակ եղած մեկնաբանություններին չեմ պատասխանել, քանզի մեզանում, Իսրայելահայերիս համար ամենակարևորը մեր ընտանիքների անվնաս մնալն էր ու մեր հայկական 2000- տարուց ավելի ժառանգության պահպանությունն էր: Այն բոլոր հայերին, ովքեր մինչև օրս Իսրայելին Ադրբեջանին զենք վաճառելու մեջ են մեղադրում, խորհուրդ կտայի ռուսական զենքին էլ վաճառված ուշադրություն դարձնեին, ու մեզ քննադատելու և Իսրայելահայերին լրտես դարձնելու փոխարեն մտածեին Հայաստանում հրթիռ արտադրելու, կամ իրենց սիրելի Իրանից Իսրայելին «հաղթած» բալիստիկ հրթիռներ առնելու ու սեփական հակաօդային պաշտպանությունը հզորացնելու մասին:
Պատերազմները Ուկրաինայում և Իսրայելում ցույց տվեցին, որ ռսական հակաօդային պաշտպանությունը աղբ է: Իսրայելը մեկ օրում ոչնչացրեց Իրանի բոլոր C-300 -ն ու «Պանցիռներն», էլ իրանական խաղալիքների մասին չեմ խոսում:
Մենք երբևէ կոչ չենք արել խզել հարաբերությունները հին իրանական քաղաքակրթության ու պարսիկ ժողովրդի հետ, որը մեծ դեր է խաղացել ու խաղում է Հայաստանի համար, բայց ի վերջո մեր ժողովուրդը պետք է ընտրի զարգացման արևմտյան ուղղին ու սա փաստ է ու ԱՄՆ-ն ողջ աշխարհին ցույց տվեց, թե որն է իրական դաշնակիցը: Դէ գնացեք ու մտածեք, թե ինչպես նման դաշնակից ունենաք….
Արտյոմ Չերնամորյան