Իսրայելը սահմանել է զենքի արտահանման նոր ռեկորդ՝ ավելի քան 14.7 միլիարդ դոլար 2024 թվականին

0
70

Ներկայացնում են ողջ վերլուծությունը:

Սլաքներով կարող եք դիտել կից PDF հավելվածը՝ գրաֆիկներով ու տոկոսներով:

Defense Exports – 2024

Իսրայելի Պաշտպանության Նախարարության խոսնակի տարածած տեղեկատվության համաձայն, 2024 թվականին Իսրայելը գրանցել է իր ողջ պատմության մեջ զենքի ու զինամթերքի  արտահանման նոր ռեկորդ՝ գերազանցելով 14.7 միլիարդ դոլարը, ինչը 13% ավել է նախորդ տարվա  հետ համեմատած։ Գործարքների ավելի քան կեսը կազմել են $100 միլիոնից ավելի արժողությամբ պայմանագրերն, որոնցից ավելի քան 50%-ը կնքվել են եվրոպական երկրների հետ։ Վերջին հինգ տարվա ընթացքում ռազմական արտահանումները կրկնակի աճ են գրանցել։

Երկրի պաշտպանության նախարար Իսրայել Կացին 2024 թվականի զենքի արտահանման հաշվետվությունը ներկայացրել են ՊՆ գլխավոր տնօրեն, պահեստազորի գեներալ-մայոր Ամիր Բարամն և ՊՆ Միջազգային պաշտպանական համագործակցության վարչության (ՍԻԲԱՏ) ղեկավար, պահեստազորի բրիգադային գեներալ Յաիր Կուլասը։ Հաշվետվության համաձայն՝ ռազմական ոլորտի  կազմակերպություններն ամբողջ տարվա ընթացքում կնքել են պայմանագրեր, որոնց ընդհանուր արժեքը կազմել է $14.795 միլիարդ ԱՄՆ դոլար։

Իսրայելը ռազմարդյունաբերության արտադրանքների արտահանման ոլորտում չորրորդ տարին անընդմեջ սահմանել է ռեկորդ՝ կնքելով հարյուրավոր նշանակալի պայմանագրեր աշխարհի տարբեր պետությունների հետ՝ իհարկե պաշտպանության նախարարության աջակցությամբ։ Այդ պայմանագրերից 56.8%-ը եղել են խոշոր՝ $100 միլիոն և ավելի արժողությամբ։

2023 թվականի հոկտեմբերի 7-ին պատերազմի բռնկումից ի վեր ՊՆ-ն և պաշտպանական ռազմարդյունաբերական ձեռնարկություններն աշխատել են արտակարգ ռեժիմով՝ ապահովելով միաժամանակ Իսրայելի ՊԲ-ի արտադրական պահանջներն և օտարերկրյա պատվերների իրականացումը։ Պատերազմում իսրայելական համակարգերի մարտական հաջողությունները զգալիորեն բարձրացրել են միջազգային հետաքրքրությունը իսրայելական տեխնոլոգիաների նկատմամբ՝ ավարտելով 2024 թվականը արտահանման ռեկորդային ցուցանիշներով։

Արտահանման կառուցվածքում առանձնահատուկ աճ է գրանցել հրթիռային, արկային և օդային պաշտպանական համակարգերի բաժինը՝ կազմելով գործարքների 48%-ը՝ նախորդ տարվա 36%-ի փոխարեն։ Աճ է արձանագրվել նաև արբանյակային և տիեզերական համակարգերի արտահանման մեջ՝ հասնելով գործարքների 8%-ին՝ 2023-ի 2%-ի դիմաց։ Եվրոպական երկրների հետ կնքված պայմանագրերը կազմել են գործարքների 54%-ը՝ զգալի աճ գրանցելով նախորդ տարվա 35%-ից։

Պաշտպանական արտահանման հիմնական ուղղությունները՝

  • Հրթիռային, արկային և օդային պաշտպանության համակարգեր – 48%
  • Զրահապատ մեքենաներ և զրահափոխադրիչներ – 9%
  • Արբանյակներ և տիեզերական համակարգեր – 8%
  • Ռադարներ և էլեկտրոնային պատերազմ – 8%
  • Օդանավեր և ավիաէլեկտրոնիկա – 8%
  • Դիտարկման և օպտրոնիկ համակարգեր – 6%
  • Հետախուզական, տեղեկատվական և կիբեռհամակարգեր – 4%
  • Զինամթերք և սպառազինություն – 3%
  • Զենքերի կայաններ և արձակման համակարգեր – 2%
  • Հաղորդակցության և C4I համակարգեր – 2%
  • Անօդաչու թռչող սարքեր – 1%
  • Ծովային համակարգեր – 1%

Արտահանման աշխարհագրական բաշխում՝

  • Եվրոպա – 54%
  • Ասիա և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջան – 23%
  • Աբրահամյան համաձայնագրեր երկրների հետ – 12%
  • Հյուսիսային Ամերիկա – 9%
  • Լատինական Ամերիկա – 1%
  • Աֆրիկա – 1%

Ֆինանսական ծավալներով պայմանագրերի բաշխում՝

  • $100 միլիոն և ավելի – 56.8%
  • $50-100 միլիոն – 9.5%
  • $10-50 միլիոն – 16.3%
  • Մինչև $10 միլիոն – 17.4%

Պաշտպանության նախարար Իսրայել Կացն է անդրադրձել է ռազմարդյունաբերության ձեռքբերումներին, ընդգծելով.
«Իսրայելը հենց պատերազմի ծանր և բարդ տարում է սահմանել պատմական ռեկորդ՝ 15 միլիարդ դոլարի զենքի արտահանմամբ։ Այս ձեռքբերումն ուղղակի արդյունք է ՊԲ-ի և պաշտպանական արդյունաբերության հաջող գործողությունների՝ Համասի դեմ Գազայում, Հըզբոլլայի դեմ Լիբանանում, հութիների դեմ Եմենում, ինչպես նաև Իրանի այաթոլլաների ռեժիմի և այլ թշնամական ուղղությունների դեմ։ Աշխարհը տեսնում է իսրայելական ուժն և ցանկանում է այդ ուժի գործընկերը դառնալ։ Մենք շարունակելու ենք ամրապնդել ՊԲ-ն և իսրայելական տնտեսությունը՝ անվտանգության նորարարության միջոցով՝ ապահովելու մեր գերակայությունը ցանկացած սպառնալիքի դեմ՝ ցանկացած վայրում և ցանկացած պահի»։

ՊՆ գլխավոր տնօրեն, պահեստազորի գեներալ-մայոր Ամիր Բարամ.
«Պատերազմի տարում ձեռք բերված նոր արտահանման ռեկորդն ամենից առաջ վկայում է իսրայելական տեխնոլոգիայի նկատմամբ աճող միջազգային գնահատանքի մասին։ Իսրայելական համակարգերը արձագանքել են ողջ Միջին Արևելքում։ Ավելի ու ավելի շատ երկրներ ցանկանում են իրենց քաղաքացիներին պաշտպանել իսրայելական պաշտպանական միջոցներով։

ՊԲ-ի կարճաժամկետ և երկարաժամկետ կարիքները ապահովելու համար անհրաժեշտ է շարունակել արտահանման այս տեմպը՝ հնարավորություն տալով զարգացնել նոր սերնդի հնարավորություններ, ամրապնդել ՊԲ-ն և երկրի տնտեսությունը։ Մենք պետք է ընդլայնենք արտադրական բազան՝ ապահովելով անվտանգ պատրաստականության կայունություն և մեծ արտահանման հնարավորություն՝ այդ թվում նոր շուկաներ գրավելով»։

ՍԻԲԱՏ-ի ղեկավար, պաեստազորի բրիգադային գեներալ Յաիր Կուլաս.
«Չորրորդ տարին անընդմեջ մենք արձանագրում ենք Իսրայելի պաշտպանական արտահանման ռեկորդ։ 2024-ին այն հասել է ավելի քան $14.7 միլիարդի։ Այս արդյունքները վկայում են Իսրայելի նորարարական, ստեղծագործ և առաջատար պաշտպանական արդյունաբերության մասին, որը մշակում է օդային, ցամաքային, ծովային և հետախուզական ոլորտների առաջատար լուծումներ։ Արտահանման այս ծավալը նորից ամրապնդում է Իսրայելի դիրքերը որպես առաջատար պաշտպանական տեխնոլոգիական պետություն՝ հիմնված համակարգերի բարձր որակի և նրանց ապացուցված մարտական արդյունավետության վրա։

Մեր արդյունաբերության, ՊԲ-ի, Պաշտպանության նախարարության և ՍԻԲԱՏ-ի փոխգործակցությունը ձևավորում է մրցակցային առավելություններ։ Իսրայելի պաշտպանական արդյունաբերությունն ապացուցել է իր կարողությունը միաժամանակ ծառայելու թե՛ ՊԲ-ի, թե՛ միջազգային գործընկերների պահանջներին»։


Խմբագրության կողմից՝

Ցավոք սրտի մենք արդեն 2 տարի բարձրացնում ենք մեր հաշվարկներով 2020 թվականից հետո ևս մոտ 4 մլրդ. դոլարի Իսրայելի կողմից Ադրբեջանին վաճառած հրթիռային համակարգերի, հակաօդային պաշտպանության, մարտի կառավարման արհեստական բանականությամբ օժտված համակարգերի, ԱԹՍ-ների, ռազմամթերքի, կիբերհարձակումների դեմ Հայֆայի համալսարանի միջոցով նոր ստորաբաժանումներ Բաքվում ստեղծելու մասին:  Նախորդ անգամ շատ ճիշտ հաշվարկ էի արել ու ներկայացրեցի Հայաստանում  հոկտեմբերի 27 – ի 2016 թվականի իմ զեկույցի ժամանակ: Դեռ այն ժամանակ բացատրեցի, արդյունքը տեսանք բոլորս:

Աղբյուրը՝

https://youtu.be/29b0IKsFVwA

Մեր ՊՆ-ն ինչ է մտածում, ինչո՞վ են հակազդում, պատերազմներում ընդհանրապես չփորձած ռսական տեխնոլոգիաներով սարքած հնդկական զենքի վրա՞ եք հույս դրել, որն այդպես էլ չփայլեց ու արդյունավետ չէր պակիստանցիների չինա-թուրքական «ունեցվածքի դեմ»: Որքա՞ն ձեզ փոխանցեմ իմ մտահոգություններն, այդքան խուլ ու համր եք: Երբ մեր զինվորի ձեռքին կալաշնիկով եմ տեսնում, սիրտս վատանում է: Վերցրեք ցանկացած արևմտյան բանակի ու Իսրայելի բանակի ցանկացած ստորաբաժանման զինվորին ու նայեք հաք ու կապն ու զենքերը: Մեր զինվորներին մատաղ անելու մասին մոռացեք այլևս:

Դուք եք պատասխանատու երկրի համար…………………..

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Please enter your comment!
Please enter your name here