Friday, March 6, 2026
Գլխավոր Էջ ԼՈՒՐԵՐ Պատերազմի ութօրյա հետևանքներն Իսրայելում և Իրանում

Պատերազմի ութօրյա հետևանքներն Իսրայելում և Իրանում

0
514

Արյունարբու պատերազմն Իսրայելի  ու Իրանի միջև շարունակվում է: Չհաշված այսօրվա լուսադեմի հրթիռային ու ԱԹՍ-ների հարձակումները, փորձենք ամփոփել պատերազմի հետևանքներն ութօրյա կտրվածքով:

Իրանի պահով, քանի որ համացանցն անջատված է, կան միայն հստակ կադրեր պատերազմի երեք օրերի Իսրայելյան հարվածներից ու որոշ հրեական թելեգրամ ալիքներ հրապարակում են հարվածների կադրերն Իրանի տարբեր քաղաքներում: Այաթոլանների ռեժիմը գաղնի է պահում, թե քանի շենք է խոցել, ինչպիսի հարվածներ է հասցրել Իսրայելն այս ռեժիմին: Իրանի առողջապահության նախարարության տվյալներով 430 մարդ է սպանվել, 3500 վիրավորվել:

Իսրայելի կողմից հարվածներ են հասցվել 20 միջուկային օբյեկտների այդ թվում Նատանզի, Թեհրանի, Իսպահանի, Բուշեռի և մասամբ Ֆորդոյի միջուկային կենտրոններին: Հարվածներ են հասցվել բալիստիկ հրթիռների գործարաններին, դրանց սնուցող ենթակառուցվածքներին, զենքերի ու հրթիռների ստորգետնյա պահեստներին, վառելիքի պահեստներին, գրեթե ամբողջությամբ վերացվել է Իրանի հակաօդային պաշտպանությունը, հողին են հավասարեցվել Իրանի նախագահի, խորհրդարանի, Իրանի իսլամական հեղափոխության զորքերի գլխավոր շտաբի շենքերը, Թեհրանի ոստիկանության շենքը հուժկու հարվածի է ենթարկվել: Ըստ Իսրայելյան աղբյուրների ոչնչացվել է առնվազն 40% հրթիռներն արձակող կայանների, որով պայմանավորված մաքսիմալ արձակված հրթիռների քանակը չի անցնում 20 – ն օրական կտրվածքով:  Վնասվել է Թեհրանի կոյուղին, մարդիկ լսելով Իսրայելի կառավարության ու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հորդորներին տասնյակ հազարներով լքում են Թեհրանն ու նաև Իրանը: Ավելի քան 50 Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի ու բանակի գեներալներ են սպանվել ու շարունակվում են սպանվել նշանակումներից հետո: Տասնյակ ատոմային ու միջուկային զենք ստեղծելու համար աշխատող գիտնականներ են սպանվել դիվերսիոն գործողությունների արդյունքում: Իրանի ժողովրդի ներկայացուցիչներն են, որ տեղում իրականացնում են Իսրայելի «Մոսադի» ներգարվվածությամբ այդ դիվերսիոն գործողությունները: Թե սա Այաթոլլաների ռեժիմի կողմից համարվում է դավաճանություն, համենայն դեպս առաջին օրվա հզոր հարվածն Իրանի ՀՕՊ-ին, Պահապանների կորպուսի ու Զինված ուժերի թվով երկրորդ և երրորդ համարներից սկսած հրամանատարների՝ գեներալ-մայորների ու գիտնականների սպանություններն ու ԱԹՍ-ի հարձակումներն այս կազմակերպված ռազմական օպերացիայի ժամանակ իրականացվել են պարսիկների ձեռքերով ու իրոք նկատվում է լուրջ համագործակցություն, որի արդյունքներն արդեն թվարկեցի: Միևնույն ժամանակ պայթում են տարբեր չինովնիկների, գեներալների ու ատոմային զենքի համար աշխատող գիտնականների մեքենաները: Գրեթե յուրաքանչյուր օր հաղորդվում է այս կամ այն գեներալի սպանության մասին:

Ինչ վերաբերում է Իսրայելին, ապա այստեղ ևս ամեն ինչ իդեալական չէ: Եթե մեկ ու կես տարի գաղտնի նախապատրաստվել են պատերազմի, ապա պետք է ռմբապաստարանների քանակությունն ավելացվեր առնվազն 2 անգամ, քանի որ ոչ բոլորը հարյուրավոր մետրեր վազելու հնարավորություն ունեն: Շատ դեպքերում զոհվում են տարեցներն, որոնք չեն հասցնում պատսպարվել կամ ռմբապաստարան հասնել:

Իրանն մինչ այս գիշերվա հարձակումն Իսրայելի տարածքի վրա արձակել է 520 բալիստիկ հրթիռ, մի քանի օրվա համար բավական պատկառելի զանգված: Առաջին անգամ օգտագործվել է նաև կասետային հրթիռ, որն օդում պայթելով 7 կմ շառավիղով կասետային ռումբերն է շաղ տվել ողջ Թել Ավիվ շրջանում: 50 հրթիռ ընկել է Իսրայելի տարածքում, որոնց արդյունքում տուժել են Հայֆա, Բատ Յամ, Խոլոն, Թել-Ավիվ, Ռիշոն Լեցիոն, Պետախ Տիկվա, Ռամատ Գան, Ռեխովոտ և Բեեր Շևա քաղաքները:

Արձակել են 400 ԱԹՍ, որոնց գրեթե 98% խոցվել է:  Այս բոլոր հարձակումների արդյունքում ունենք 24 զոհ և ավելի քան 2500 վիրավոր: 10,000 քաղաքացի տարհանվել է: Տարհանվածները քաղաքապետարանների, թիկունքի ծառայության, զբոսաշրջության նախարարության կողմից տեղավորվել են հյուրանոցներում, ովքեր որ ցանկանում են, մնացածը իրենց հարազատների մոտ են ժամանակավորապես տեղավորվել: Հարված է հասցվել Վայցմանի ինստիտուտին, թեթև տուժել է Հայֆայի նավթամշակման ձեռնարկությունն և լյջորեն վնասվել է Բեեր Շևայի Սորոկա հիվանդանոցը:

Հետաքրքիր տեղեկություններ ունենք Իսրայելյան հրթիռների յուրաքանչյուր տեսակի արժեքի մասին՝

  1. «Խեց 3» (Arrow 3) – 1 մլն ԱՄՆ դոլար
  2. «Դավիթի պարսատիկ» – (David Slings) – 700.000 ԱՄՆ դոլար
  3. Տամիռ հրթիռները «Երկաթյա գմբեթի» (Iron Dome) – 40.000 ԱՄՆ դոլար

Իրանի արձակած յուրաքանչյուր հրթիռ արժե – 3 մլն. ԱՄՆ դոլար  

Ցանկալի էր իհարկէ, որ միլիարդավոր դոլարները երկուսն էլ ներդնեին տնտեսության, սոցիալական ծրագրերի ու երկրների զարգացման համար, այլ ոչ թե իրար սպանելու համար:

Ինչ վերաբերում է մեզ՝ հայերիս, ապա մենք 24/7 ռեժիմով տեղեկություններ ունենք իրարից և գիտենք թե ով ինչ խնդիր ունի: Տարհանման հարց այս պահին հնարավոր չէ կազմակերպել ինքնաթիռով, Հորդանանի թագավորության օդը մասնակի փակ է, Իսրայելը միայն վերադարձնում է իր 120,000 քաղաքացիներին, ովքեր մնացել են երկրի սահմաններից դուրս:

Կան առանձնակի դեպքեր, երբ ՀՀ քաղաքացիներն օգտագործելով Եգիպտոսի ճանապարհը մեկնել են Հայաստան՝ սեփական նախաձեռնությամբ ու սեփական պատասխանատվությամբ:

Պատերազմը շարունակվում է: Կոչ ենք անում հետևել Իսրայելի թիկունքի ծառայության բոլր հրահանգներին, մեր համայնքը 2023 թվականին 2 զոհ ունեցավ, աղոթում ենք, որ Աստված մեզ պահպանի: Կան նաև բանակում ծառայող հայեր, ուստի խնդրում ենք, որ Աստված պահապան լինի մեր երեխաներին ու նրանք անվնաս տուն վերադառնան:

Աստված մեզ պահապան: