Friday, March 6, 2026
Գլխավոր Էջ ԼՈՒՐԵՐ Հայ հերոսների թվով վեցերորդ խումբը շուտով կավարտի իր ուխտագնացությունը

Հայ հերոսների թվով վեցերորդ խումբը շուտով կավարտի իր ուխտագնացությունը

0
461

Հինգշաբթի, նոյեմբերի 27 –ին , ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի և Երուսաղեմի Հայոց Պատրիարքության համագործակցությամբ, Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում, Հայրենիքի պաշտպանության սուրբ գործը կատարելիս վիրավորված քաջարի զինվորների վեցերորդ խումբը՝ առաջնորդությամբ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ՝ պարոն Անդրանիկ Քոչարյանի ու ընկերակցությամբ Հայաստանի Հանրապետության Պաշտպանության փոխ-նախարար՝ պարոն Արման Սարգսյանի և Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ Աննա Յարմալոյանի, մեկ շաբաթյա ուխտագնացությամբ ժամանել էր Սուրբ Երկիր և այցելել Սուրբ Աթոռի Գահակալ՝ Ամենապատիվ Տ․ Նուրհան Պատրիարք Մանուկյանին՝ ստանալու Նորին Ամենապատվության օրհնությունը։

Խմբին ուղեկցում էր նաև Իսրայել պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան՝ պարոն Արման Հակոբյանը։

Հանդիպումից հետո խումբը՝ Գերաշնորհ Տ․ Թեոդորոս Եպիսկոպոս Զաքարյանի ուղեկցութեամբ, այցելել էր Սրբոց Հակոբեանց Մայր Տաճար, Էդուարդ և Հելեն Մարտիկյան թանգարան, Գյուլբենկյան Մատենադարան, ապա՝ Սուրբ Հարության Տաճար։

Խումբը շաբաթ այցեկել էր երկրի կենտրոնում գտնվող Սուրբ Նիկողայոսի հայկական վանք, ծանոթացել էր Թել Ավիվի քաղաքի հետ ու այնուհենտև հանդիպում ունեցավ երկրի կենտրոնում՝ Հոդ Հաշառոն քաղաքում, հայկական համայնքի ներկայացուցիչների ու Պետախ Տիկվայի Իսրայելահայերի «Նաիրի» միության հիմնադիր կազմի հետ: Խմբին ուղեկցում էին Իսրայելում ՀՀ արտակարգ ու լիազոր դեսպան պարոն Արման Հակոբյանն ու հյուպատոս պարոն Դավիթ Ալավերդյանը: Երկրի կենտրոնի մեր հայրենակիցները շատ ջերմորեն ընդունեցին հերթական խմբին ու շատ հուզիչ էր կրկին հանդիպել մեր ազգի հայ հերոսներին, որոնք իրենց կյանքը դրել էին երկրի պաշտպանության սուրբ գործին:

Նրանց ուխտագնացությունը վաղը կավարտվի, բայց այն մեծ խորհուրդ է պարունակում իր մեջ:

Վիրավոր զինվորների «Ուխտագնացությունը դեպի Երուսաղեմ» ծրագիրը շարունակական է։


Խմբագրության կողմից՝

Անձամբ իմ համար մեծ պատիվ է ծանոթանալ ու ձեռքերը սեղմել մեր հայ երիտասարդների, ովքեր նույնիսկ վիրավոր լինելով չեն լքել դիրքերն ու քաջարի մարտնչել են մինչև վերջ:

Հպարտ եմ նաև, որ այս տղաները հնարավորություն են ստանում գալ Երուսաղեմ ու հոգևոր հանգստություն ստանալ և ուխտագնացությամբ մորմոքել նաև հոգեկան վերքերը:

Ճիշտ է միշտ անխնա քննադատում եմ կառավարությանն իր բացթողումների համար, բայց այս պարագայում չեմ կարող թաքցնել երախտագիտությունս ուղղված թե կառավարությանն և թե Երուսաղեմի պատրիարքին:

Արտյոմ Չերնամորյան

Աղբյուրը՝  Երուսաղեմի Հայոց Պատրիարքության պաշտոնական ֆեյսբուկյան էջ