Նուբար Ասլանյանի պոեմ-էլեգիան նվիրված Հրանտ Դինքին կատարվեց Գերմանիայում

0
1193
Հայաստանի ու Իսրայելի կոմպոզիտորների միության անդամ, կոմպոզիտոր Նուբար Ասլանյան
Հայաստանի ու Իսրայելի կոմպոզիտորների միության անդամ, կոմպոզիտոր Նուբար Ասլանյան

Դեռ գարնանը հայտնի դարձավ, որ Գերմանիայի, Թուրինգիայի շրջանի սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտներից կազմված «Անսամբլ Դեքսը» հուլիսին կատարելիք իր մեծ համերգաշարի մեջ ընդգրկել է նաև Իսրայելի և Հայաստանի  կոմպոզիտորների միության անդամ, կոմպոզիտոր  Նուբար Ասլանյանի  պոեմ-էլեգիան նվիրված Հրանտ Դինքին: Վեց համերգի փոխարեն սիմֆոնիկ այս նվագախումբը  գերմանացի երաժշտասերների խնդրանքով ութ անգամ բեմ բարձրացավ գերմանական ութ տարբեր քաղաքներում  և Բեռլինում կայացած համերգին հուլիսի վերջին մասնակցեց նաև Նուբար Ասլանյանն որպես ստեղծագործության հեղինակ: Նրա պոեմ-էլէգիան գերմանական հասարակությունը ցնծությամբ ընդունեց, բայց մարդիկ տեղյակ չէին, թե ով էր Հրանտ Դինքը:

– Միայն դրա համար, որ մարդիք հետաքրքրվում էին թե ո՞վ է Հրանտ Դինքն,  արժեր որ իմ պոեմ-ելեգիան կատարվեր, – ասաց կոմպոզիտորը:

Ստեղծագործության մասին էլ հավելեց թե, երբ 2007թ.-ին Հրանտ Դինքին ստորաբար սպանեցին, երբ հեղինակեցի այս ստեղծագործությունը նոտաները Իսրայելում հրատարակված Ստամբուլի պատրիարքարանի միջոցով փոխանցել եմ Հրանտ Դինքի ընտանիքին, կնոջը՝ Ռաքելին: Այնպես որ ինչոր մի բանով իմ սրտի խոսքն ասել եմ,- հավելեց նա:

Այժմ գերմանական այս նվագախումբը քննարկում է Իսրայելի կոմպոզիտորների միության և պարոն Ասլանյանի հետ նույն համերգն Իսրայելում կազմակերպելու հարցը:

Հայ կոմպոզիտորի փոխանցմամբ Իսրայելի կոմպոզիտորների միությունն ու Իսրայելի մշակույթի նախարարությունը մեծ ուշադրություն են դարձնում երկրում դասական երաժշտությանն ու նախարարությունները բավական մեծ գումարներ են ծախսում պատվիրելով հայտնի կոմպոզիտորներին տարբեր ստեղծագործություններ գրել: Մշակույթի նախարարությունը պատվիրել էր տրոմբոնի երկրորդ կոնցերտն, որի շնորհանդեսը տեղի  էր ունեցել փետրվարի 24-ին ու այնքան հաջողված էր, որ ընդգրկվել էր մայիսի 9-ին երկրորդ աշխարհամարտի հաղթանակին նվիրված տոնական համերգում: Ասլանյանական երաժշտությունը հայկական է ու հրեաների կողմից շատ ջերմությամբ է ընդունվում ու սրանով է պայմանավորված, նաև որ Իսրայելում գրված նրա բոլոր ստեղծագործությունները կատարվում են պարբերաբար:

Խոսելով ապագա ծրագրերի մասին նա հավելեց թե այս տարի սեպտեմբերին հավանաբար մեկնելու է  Լեհաստան:

– Բեռլինից հետո հավանաբար լինելու  եմ Լեհաստանում, որովհետ այնտեղ պետք է կատարվի  իմ «Սարդարապատը»: Դա էլ է նվիրված Հայոց Ցեղասպանությանը և մեծ փողային նվագախմբի համար է գրված: Հայաստանում ինքս եմ կատարել իմ ղեկավարած  փողային նվագախմբով, տեղեկացրեց պարոն Ասլանյանը:

Խոսելով էլ Հայաստանում կոմպոզիտորների ներկայիս կացության մասին կարծիք հայտնեց, թե կցանկանար, որ Հայաստանի մշակույթի նախարարությունն էլ պատվերներ տար հայ տաղանդավոր երգահաններին նոր ստեղծագործություններ գրելու հետ կապված, սակայն մեր երկրի տնտեսական հիմնախնդիրների պատճառով Իսրայելի կամ արևմտյան Եվրոպայի երկրների մակարդակին հասնելու համար դեռ շատ ֆինանսական հիմնախնդիրներ է պետք լուծել, չնայած կան հարցեր որոնք մեծ ծախսերի հետ կապ չունեն, զորօրինակ հեղինակային իրավունքի խնդիրը: Ասլանյանի ցանկացած երաժշտության կատարման դեպքում Իսրայելի հեղինակային իրավունքների միությունը տալիս է կոմպոզիտորին իր հասանելիքը: Ահա Հայաստանում այն մեծ խնդիր է ու նա փորձել էր դեռ նախորդ իշխանությունների ժամանակ հարցը բարձրացնել:

2017թ. – ին Հայաստանի կոմպոզիտորների միության վերջին համագումարում ես ելույթ ունեցա և ուզեցա մեր կոմպոզիտորների  աչքերը բացեմ, իրենց բացատրեմ, որ տղաներ երբ ձեր ստեղծագործագործությունները կատարվում են այս կամ այն երկրում, իմացեք, որ ձեզ հոնարար է հասնում,- պատմեց Հայ կոմպոզիտորը:

Սակայն զրուցակցիս տեղեկացմամբ շատ սառն էր ընդունվել իր առաջարկն ու իր կարծիքով երեևի հայ արվեստագետները լավ գիտեին ներքին խոհանոցն ու դրանով պայմանավորված չէին էլ արձագանքել: Ներկայումս խնդիրներ կան նաև նոր իշխանությունների անտարբերության, շատ դեպքերում խնդիրները ճիշտ չհասկանալու և ճիշտ չլուծելու հետ կապված, ասաց կոմպոզիտորը: Հայ ստողծագործողները հոնորարներ են ստանում երբ մշակույթի նախարարության կազմակերպած և ֆինանսավորված փառատոններ են տեղի ունենում, իսկ օրինակ այս տարի մինչև օրս հայտնի չէ թե լինելու նոր փառատոն թե ոչ: Միությունը ստացել է ընդհամենը 3 մլն. դրամ, որը ըստ զրուցակցիս նույնիսկ ամենաուժեղ մաթեմատիկոսը չի կարողանա ճիշտ կողմնորոշվել թե այդ փոքրիկ գումարով ինչպես պահի միությունը, ում հոնարար տա, ում չտա, երաժիշտներին վճարի թե չվճարի, նամանավանդ երբ փառատոնների մասնակից երաժիշտները նաև արտրկրից են ու նրանց մասնակցությունը փառատոններին անշուշտ պատիվ է բերում Հայաստանին,  –  տեղեկացրեց  պարոն Ասլանյանը: Հիմնական հարցը նոր փառատոնի կազմակերպումն է այս տարի, որը մինչև օրս պարզ չէ թե կայանալու է թե ոչ: Կոմպոզիտորը հիմնականում հայտնում էր իր մտահոգությունը իր հայ գործընկերների ֆինանսական ծանր կացության հետ կապված ու նաև հայ կոմպոզիտորների ու ինչու ոչ նաև իր նոր աշխատանքների նոր փառատոնում ներկայացնելու առնչությամբ: Մենք ծագած հիմնախնդիրների ավելի ուշ կանդրադառնանք երկու կողմի կարծիքը ներկայացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված: Շարունակելով թեման էլ հավելենք, որ նրա ստեղծագործություններն, ի շնորհիվ Իսրայելի կոմպոզիտորների միության անգլերեն լեզվով պաշտոնական կայքի, տարածվում են համացանցում: Կայքում ներկայացված է յուրաքանչյուր կոմպոզիտորի ստեղծագործական ցանկը, նաև մեկ-երկու էջ նոտաների ու ստեղծագործության մեկ րոպեանոց ձայնագրության հետ միասին, որը ցանկացած մարդու հնարավորություն է տալիս ծանոթանալ գործին և ինչու չե նաև ձեռք բերել այն: Ի պատիվ  մեզ հայկական երաժշտություն պահանջված է ու Ասլանյանական երաժշտությունը պարբերաբար կատարվում աշխարհի տասնյակ երկրներում: Նրա փափագն է, որ նման աշխատաոճը կիրառվի նաև մայր հայրենիքում ի բարօրություն իր գործընկերների և որպեսզի հայ տաղանդաշատ երգահաններն էլ ի վերջո չմտածեն սոցիալական  հիմնախնդիրների մասին ու կենտրոնանան զուտ ստեղծագործական աշխատանքի վրա:

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Please enter your comment!
Please enter your name here